Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Չինաստանը 242 մլրդ դոլար արժողությամբ երկաթգիծ կկառուցի Պեկինից Մոսկվա

Չինաստանը 242 մլրդ դոլար արժողությամբ երկաթգիծ կկառուցի Պեկինից Մոսկվա
23.01.2015 | 14:24

Չինաստանը Պեկինն ու Մոսկվան միացնող՝ 1,5 տրիլիոն յուան (242 միլիարդ դոլար) արժողությամբ գերարագընթաց երկաթգիծ կկառուցի, որի ընդհանուր երկարությունը 7000 կիլոմետր է, ուղեգիծը կանցնի Ղազախստանով, իսկ ճանապարհի տևողությունը կլինի երկու օր: Երկաթուղին կթեթևացնի Պեկինից Մոսկվա ճանապարհորդությունը և կկրճատի ճանապարհի տևողությունը՝ նշված է Weibo սոցիալական ցանցում կառավարության հայտարարության մեջ:
Bloomberg գործակալությունը նշում է, որ Չինաստանն առաջ է տանում երկաթգծերի ոլորտում իր գերարագ տեխնոլոգիաները միջազգային մակարդակում՝ հավելելով, որ երկաթուղային ճանապարհի կառուցման նորությունները հայտնվում են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման և նավթի գների անկման հետևանքները հաղթահարելու Ռուսաստանի փորձերի ֆոնին:

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ